«ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել. գաղափարական առումով իրենք նույն հարթության վրա են». Արամ Սարգսյան

«ՔՊ-ի հետ բանակցություններ գնացել են, այն ժամանակ քննարկվում էր միասին խորհրդարանական ընտրություններում հանդես գալու հարցը, բայց քանի որ քաղաքային ընտրություններն առաջ ընկան, ՔՊ-ն որոշեց սեփական ուժերը փորձել այդ ընտրություններում»,- այսօր «Մենք» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն ունի նույնիսկ ավելի քվե, քան իրեն պետք է, դրա համար նրա հետ դաշինք ձևավորելն անիմաստ է. «Նույնիսկ հիմա եթե փորձեի բանակցություններ սկսել, միանշանակ կսկսվեր»։

Ինչ վերաբերում է «Լույս» դաշինքի փլուզմանը, նա ասաց, որ թեև իրենք դաշինքային հարաբերությունների կողմնակից են, բայց այդ դաշինքը չպահպանվեց. «Թե ինչն է պատճառը, հարցը կարող եք տալ «Լուսավոր Հայաստանին». հավանաբար, իրենք համարում են, որ իրենց ուժերը բավարար են՝ ընտրություններին միայնակ մասնակցելու համար, իրենք այդպես են մեկնաբանում։ «Լույս» դաշինքն ի սկզբանե ձևավորել էինք խորհրդարանական ընտրություններին միասնական մասնակցելու համար, բայց… Թող «Լուսավոր Հայաստանն» իր ուժերը փորձի, նաև շատ լավ է, որ նոր դաշինք ստեղծեցինք»։

Արամ Սարգսյանը նշեց, որ թեև նախկին գործընկերների հետ մտերիմ է, բայց դա չի խանգարելու իր տեսակետներն արտահայտել. «ՀՀԿ-ն ինքն է ասում, որ իր ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵՏՄ-ի կողմնակից է, որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանն էր ասում։ Ես էլ եմ այդպես ասում՝ ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով իրենք նույն հարթության վրա են, իսկ ես այլընտրանք եմ իրենց։ Ես իրենք հակառակորդը չեմ, այլ այլընտրանքն եմ։ Դրա համար այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս