Բաժիններ՝

«Կունենանք ՋԷԿ, որն ամենաէժան էլեկտրաէներգիան կտրամադրի». Տիգրան Ավինյան

Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր էլեԵրևանում 26 ամսվա ընթացքում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան, որը կտրամադրի ամենաէժան էլեկտրաէներգիան: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Սա համատեղ ծրագիր է իտալական հայտնի «Ռենկո» ընկերության, ևս մեկ հայտնի իտալական պետական ընկերության, ինչպես նաև գերմանական «Սիմենս» ընկերության հետ, որի արդյունքում մենք կունենանք մի ջերմաէլեկտրակայան, որն այս պահի դրությամբ մեր բոլոր գործող ջերմաէլեկտրակայաններից ամենաարդյունավետը կլինի և մեզ կտրամադրի ամենաէժան գնով էլեկտրաէներգիան»,- ասել է Ավինյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդգծել է, որ Երևանի ջերմաէլեկտրակայանի վերջին վերազինումից հետո դրա օգտակար գործողության գործակիցը որոշակիորեն բարձրացել է՝ կազմելով շուրջ 49 տոկոս: «Նոր ջերմաէլեկտրակայանի օգտակար գործողության գործակիցը կլինի շուրջ 53 տոկոս: Որքան օգտակար գործողության գործակիցը բարձր է, այնքան հնարավոր է լինում մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի քիչ գազ ծախսել»,- ասել է Բաղրամյանը:

Նոր կայանում հնարավոր կլինի մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտադրել 230 դրամ գազի ծախսով: Վառելիքի նվազ ծախսը թույլ կտա ավելի էժան սակագնով էլեկտրաէներգիա ստանալ:

Ներդրումային ծրագիրը քննարկվել է նաև նախորդ կառավարության օրոք, նոր կառավարությունը որոշել է գնալ վերաբանակցությունների, ինչի արդյունքում ներդրողի հետ համաձայնության են եկել նոր, ավելի գոհացուցիչ պայմանավորվածությունների շուրջ: «Նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ գինը, որը բանակցվել էր ընկերության հետ, ֆիքսված էր 6.02 ամերիկյան ցենտ, բայց արդեն հեղափոխությունից հետո վերաբանակման գործընթացում մենք համաձայնեցինք 5.7 դոլարային ցենտի շուրջ, որը տարեկան շուրջ 6.4 միլիոն դոլարի խնայողություն է լինելու մեզ համար, լինելու է մոտ 167 միլիոն դոլարի խնայողություն այս ջերմաէլեկտրակայանի ամբողջ կյանքի ընթացքում»,- մանրամասնել է Տիգրան Ավինյանը:

Ֆիքսված նոր սակագինն այսօրվա փոխարժեքի պայմաններում կազմում է մոտ 27.4 դրամ: Համեմատության համար նշենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը էլեկտրաէներգիա է արտադրում 31.5 դրամ սակագնով, Երևանի ՋԷԿ-ի առաջարկած սակագինն էլ 29 դրամ է: Նոր ՋԷԿ-ի շինարարությանը կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ:կտրակայան կկառուցվի, որը էլեկտրաէներգիա կարտադրի 27.4 դրամով:

Մենք կունենանք ՋԷԿ, որը ամենաէժան էլեկտրաէներգիան կտրամադրի. Տիգրան Ավինյան

Մենք կունենանք ՋԷԿ, որը ամենաէժան էլեկտրաէներգիան կտրամադրի. Tigran Avinyan / Տիգրան ԱվինյանԵրևանում 250 մեգավատտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի, որը էլեկտրաէներգիա կարտադրի 27.4 դրամովՆոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ#armgovՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Gepostet von ՀՀ կառավարություն am Samstag, 10. November 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս