Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կընդունեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ:
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներն այդպես էլ մեդալ չնվաճեցին:
«Հայկական ժամանակ»-ի լրագրողը հայտնում է, որ քիչ առաջ կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը:
Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիայի Հանրապետություն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշմանը: «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները:
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր ապացույցներ է ներկայացրել, համաձայն որոնց Բելառուսի իշխանություններից կողմից իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումն ապօրինի է եղել:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կունենա նոր միգրացիոն համակարգ՝ հիմնված միգրանտների պրոֆեսիոնալ մակարդակի վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ներկայացնելով Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, անտեսում է Շոտլանդիայի կառավարության կարծիքը, վարչապետը պետք է դադարեցնի փաստաթղթի ընդունման գործընթացը եւ վերադառնա Եվրամիության հետ բանակցություններին:
Ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ.
ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերի 26-ին Աֆղանստանում՝ «Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացի զինվորականների քվեարկությամբ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով:
Հ. Թադևոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց գազի սակագնի բարձրացումը կամ նվազումը, միայն նկատեց, որ, եթե մարդը ցանկանում է լավ շոր գնել, ապա այցելում է լավ խանութներ։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 12 տուրերից հետո «Ֆուլհեմը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
Նոյեմբերի 14-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրել էր առանձնապես խոշոր չափով հարկերից խուսափելու մեջ։
«Ցավալին այն է, որ սպասում էինք, թե ընտրությունները նոր Ընտրական օրենսգրքով կլինեին, ու գաղափարական պայքարի հնարավորություն կլիներ, այդպես չեղավ, ուստի այս նոր խորհրդարանը պակաս քաղաքական կլինի, որովհետև ռեյտինգայինի վրա շատ գործոններ են ազդում: Ինչքան էլ որ ասեն՝ վարչական ռեսուրս չենք օգտագործում, այնուհանդերձ, եթե որևէ նախարար է առաջադրվում, այն արդեն ազդեցություն ունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը կպնդի, որ մահապատժի դատապարտվեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեղավորները:
Նոյեմբերի 15-ին, ժամը 11:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 97 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը Մեծ Բրիտանիային աննախադեպ պայմաններ է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար:
Նոյեմբերի 15-ի առավոտյան առնվազն յոթ մարդ է տուժել Միլանի մետրոյում այն բանից հետո, երբ գնացքը կտրուկ արգելակել է:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագրի հետ կապված լուրջ վերանայումներ են արվել: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է հիմնական շեշտադրումներն անել հարավային հատվածում:
Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ Նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Հենապատի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա գարնանը:
Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսաստանի նախագահը ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերի թվում նշել Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-III (ՌՀՍ-III) եւ ՄՓՀՀՊ պայմանագրերի ճակատագիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մարինա Խաչատրյանը մեր կուսակցության անդամ չի եղել: Մենք նրան վերցրել ենք՝ որպես բժշկուհի, որպեսզի քաղաքապետարանում կարողանա այդ ոլորտը լավագույն ձևով ներկայացնել: Հավանաբար, իր կարգավիճակը լավ չէր գիտակցել, այնուամենայնիվ, բոլորին մաղթում ենք հաջողություն»:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընդհանուր առմամբ 255 F-35 կործանիչներ է պատվիրել Lockheed Martin կորպորացիային, որոնք պետք է մատակարարվեն մինչեւ 2023 թվականի մարտ ամիսը:
«Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը քիչ առաջ ինձ հայտնեց, որ իրենք բանակցում են այդ ինստիտուտի հետ: Բանակցությունները դժվար են գնում, բայց կառավարությունն, ըստ այդ բանակցությունների, նոր որոշում կկայացնի»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեմ է որևէ ոլորտի որևէ արտոնություն տալուն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով անհատ տաքսիստներին արտոնագրային վճարներից ազատելու կառավարության որոշմանը, նա նշեց, որ կառավարությունում քննարկումների ժամանակ հավասարակշռված որոշումներ են կայացվում: