
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է կարճատև անձրև, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.10C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.70C