Կլաուդիո Ռանիերին վերադարձել է ԱՊԼ, որպեսզի փրկի «Ֆուլհեմին»
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 12 տուրերից հետո «Ֆուլհեմը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Իսկ իրավիճակն այժմ փրկելու է «Լեսթերի» և «Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
«Ֆուլհեմի» պաշտոնական Թվիթերը հաղորդել է, որ Կլաուդիո Ռանիերիի հետ պայմանագիրը ստորագրված է: Գլխավոր մարզչի պաշտոնում նա կփոխարինի Սլավիշ Յոկանովիչին:
Ինչպես հաղորդում է «Ֆուլհեմի» սեփականատեր Շահիդ Խանը, Ռանիերիի հետ պայմանագիրը նախատեսված է մի քանի տարվա համար. այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Նախորդ մրցաշրջանում Ռանիերին մարզում էր «Նանտը»: Ֆրանսիայի առաջնությունում ակումբը մրցաշրջանն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Ռանիերին «Լեսթերի» հետ հաղթել է 2015-16թթ. Պրեմիեր լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը