Բաժիններ՝

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի շենքի մի մասը կօտարվի՞. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

«Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը քիչ առաջ ինձ հայտնեց, որ իրենք բանակցում են այդ ինստիտուտի հետ: Բանակցությունները դժվար են գնում, բայց կառավարությունն, ըստ այդ բանակցությունների, նոր որոշում կկայացնի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիային, որոնք դժգոհում են կենտրոնի շենքի մի մասն օտարելու դեմ:

Ըստ նրա՝ նոր կառավարությունը չի շարունակում նախկին իշխանությունների արատավոր գործելաոճը: Հարությունյանը նշեց, որ պետք է վերանայեն գիտության նկատմամբ քաղաքականությունը.

«Որևէ արատավոր գործունեություն չի շարունակվում, որովհետև այն գործողությունները, որոնք մենք իրականացնում ենք, բազմաթիվ անգամ խոսել ենք դրա մասին: Ես առաջիկա կիրակի օրը երիտասարդ գիտնականների հետ հանդիպում ունեմ: Այսինքն՝ մենք փորձում ենք առավելագույնս անել, որպեսզի այդ բարեփոխումները լինեն անցավ, բայց նաև որոշակի կտրուկ գործողություններ անենք՝ գիտությունն այս վիճակից դուրս բերելու համար»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս