Բաժիններ՝

«ԵՄ-ի հետ գործարքը նրա հետ համագործակցելու աննախադեպ պայմաններ է ապահովում Մեծ Բրիտանիայի համար». Մեյ

Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը Մեծ Բրիտանիային աննախադեպ պայմաններ է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում:

«Հռչակագրում ազատ առեւտրի գոտու ստեղծում է նախատեսված այն ապրանքների համար, որոնց նկատմամբ գործելու են զրոյական տարիֆներ եւ չեն լինելու ոչ մի կարգի մաքսատուրքեր կամ քանակական սահմանափակումներ, ընդ որում՝ բոլոր կատեգորիաների ապրանքների համար: Աշխարհի ոչ մի այլ զարգացած տնտեսություն նման պայմանավորվածություններ չունի ԵՄ-ի հետ: Միեւնույն ժամանակ մենք ազատ կլինենք աշխարհում մեր այլ գործընկերների հետ նոր առեւտրական համաձայնագրեր կնքելու հարցում»,-ասել է Մեյը:

Նա հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը շարունակում է պատրաստվել այն տարբերակին, երբ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ գործարք ձեռք չի բերվի: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, որի ձեռքբերման մասին հայտարարվել է նախօրյակին, վերջնական չէ, հավելել է Մեյը:

«Գործարքը, որին մենք երեք հավանություն տվեցինք, վերջնական չէ: Դա համաձայնագրի նախագիծ է, որը նախատեսում է, որ մենք 2019 թվականի մարտի 29-ին ԵՄ-ից դուրս կգանք սահուն եւ կանոնակարգված ձեւով, այն որոշում է ապագա հարաբերությունների պարամետրերը, որոնք համապատասխանում են մեր ազգային շահերին»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս