
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Նոյեմբերի 15-ին, ժամը 11:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 97 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Թ. Մ.-ի (ծնված 1949 թ.) բնակարանի դուռը և վերջինիս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Թ. Մ.-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: