Բաժիններ՝

Վիսկոնսինի ընկերությունը Ծննդյան տոների առթիվ ատրճանակ կնվիրի իր ծառայողներից յուրաքանչյուրին

Վիսկոնսինի նահանգում BenShot ընկերության ղեկավարությունը որոշել է Ծննդյան տոների առթիվ ատրճանակ նվիրել իր ծառայողներից յուրաքանչյուրին: Այս մասին հայտնել է  նահանգում լույս տեսնող Post-Crescent թերթը։

Այդ ընկերությունը թողարկում է իբր գնդակով ծակատված գավաթներ: Ընկերության համաասեփականատեր Բեն Վուլֆգրեմը արտասովոր նվերի մասին որոշումը բացատրել է իր ծառայողների անվտանգության բարձացմանը եւ նրանց մեջ «թիմային ոգու» ձեւավորմանը նպաստելու ցանկությամբ:

Վուլֆգրեմի խոսքով՝ իր 16 ենթականերից ոմանք երբեք զենք չեն վերցրել ձեռքները, բայց համաձայնել են ընդունել «Ծննդյան տոների յուրօրինակ նվերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930