
Արքայազն Չառլզի 70-ամյակի առթիվ շնորհավորանքը զետեղել են Լոնդոնի հեռուստաաշտարակի վրա

BT Group բրիտանական հեռահաղորդակցական ընկերությունը նոյեմբերի 14-ին նշել է Ուելսի արքայազն Չառլզի հոբելյանը՝ գահի ժառանգորդին շնորհավորանքը զետեղելով BT Tower 189-մետրանոց հեռուստաաշտարակի կատարին։
Արքայազնի լուսանկարով ուղեկցվող «Երջանիկ 70-ամյակ ենք մաղթում Ձեզ, սըր» վազող տողն է օղակաձեւ էկրանին, որը գոտեւորում է աշտարակի 36-րդ եւ 37-րդ հարկերը:
Ուելսի արքայազնն իր ծննդյան օրը տոնելու է Բուքինգհեմյան պալատում, ուր նոյեմբերի 14-ի երեկոյան հրավիրված են նրա մերձավոր ընկերները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: