
ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև կհաստատվի մշտական երկխոսություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը քննարկել են համագործակցության հեռանկարները՝ նախօրեին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համատեքստում: Կողմերը պայմանավորվել են մշտական կապ հաստատել ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի շտաբ-բնակարանների միջև, որպեսզի առավելագույն օպերատիվ և արդյունավետ քննարկվեն ու իրականացվեն համագործակցության ծրագրերն ու նախագծերը:
«Շնորհիվ հուշագրի՝ մենք ստեղծել ենք բարենպաստ միջավայր համագործակցության ընդլայնման համար: Հույս ունենք, որ այդ փաստաթուղթը կարևոր դեր կխաղա ոչ միայն մշտական երկխոսության հաստատման համար, այլ նաև կձևավորի բարենպաստ մթնոլորտ ԵԱՏՄ-ի և ասոցիացիայի մեջ մտնող առանձին պետությունների համագործակցության համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Լիմ Ջոկ Հոյն ընդգծել է ստորագրված հուշագրի կարևոր նշանակությունը և վստահություն հայտնել, որ ԵԱՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը կհաստատեն բեղմնավոր համագործակցություն: