
Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեծացնել պետության կողմից կուսակցություններին հատկացվող ֆինանսական օժանդակությունը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ պատգամավորն առաջարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել, որով կուսակցությունների ֆինանսավորումը 3 մլն 538 հազար դրամից կդառնա 776 մլրդ 540 հազար դրամ, այսինքն մոտ 7 անգամ կավելանա:
«Բյուջեի վրա այսպիսի բեռ դնելն արդարացված չէ, և առաջարկում ենք բացասական եզրակացություն տալ օրենսդրական նախաձեռնությանը»,- ասաց Արտակ Զեյնալյանը: