
Նոր կենտրոնական պաշտպան՝ Ռոխոյի և Բայիի փոխարեն

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հունվարին վաճառել Ռոխոյին և Բայիին և գնել նոր կենտրոնական պաշտպան:
Անգլիական ակումբը ցանկանում է փոփոխություններ կատարել պաշտպանության գծում:
The Telegraph-ը գրում է, որ հնարավոր է, որ բացի Ռոխոյից և Բայիից, այլ ֆուտբոլիստների ևս վաճառեն:
Այդ գումարով թիմը ցանկանում է գնել նոր կենտրոնական պաշտպան: Հիմնական թեկնածուներն են Տոբի Ալդերվեյրելդը «Տոտենհեմից» և «Ինտերի» ֆուտբոլիստ Միլան Շիրինյարը:
Նշվում է նաև, որ ձմռանը հեռանալու է նաև Ալեքսիս Սանչեսը: Այս մրցաշրջանում Բային խաղացել է 7 անգամ, իսկ Ռոխոն առհասարակ դաշտ դուրս չի եկել:
Սիրարփի Աղաբաբյան