
Թարմացված Nokia 106-ը 3 շաբաթ կարող է աշխատել առանց լիցքավորման

Ոչ թանկարժեք հեռախոս նրանց համար, ովքեր կարիք ունեն սովորական կապի միջոցի՝ առանց ավելորդ գործառույթների:
Ֆիննական HMD Global-ը, որն արտադրում է հեռախոսներ Nokia բրենդի տակ 2016 թվականից, հայտարարել է բրենդի դասական ստեղներով հեռախոսների շարքում թարմացումների մասին:
Նոր Nokia 106-ը 2013 թվականին թողարկված հին մոդելի վերաթողարկումն է: Հեռախոսը փոխել է դիզայնը և ավելացրել է 2-րդ SIM քարտի հնարավորություն: Բացի այդ, ներքին հիշողությունն ընդլայնվել է մինչև 4 Մբ: Դա բավարար է 1000 կոնտակտներ և 500 տեքստային հաղորդագրություններ պահելու համար:
Իհարկե, նորույթը չի կարելի անվանել առաջադեմ ժամանակակից սարք, քանի որ հիշողության քարտի կամ անգամ տեսախցիկի հնարավորություն չկա: Սակայն նման համեստ բնութագրերով՝ ներառյալ 1,8 դյույմանոց TFT էկրան՝ 120 × 160 պիքսել ընդլայնմամբ, նման հնարավորությունները դժվար թե անհրաժեշտ լինեն:
Հեռախոսի հիմնական առանձնահատկությունը մարտկոցի երկար աշխատանքն է: Մարտկոցը՝ 800 ամպեր-ժամ, կարող է 15 ժամ աշխատել ակտիվ գործածության դեպքում, և 3 շաբաթ՝ սպասման ռեժիմում:
Սիրարփի Աղաբաբյան