Nokia-ն կոճակավոր նոր հեռախոս է ներկայացրել
Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 106 նոր շարժական կոճակավոր հեռախոսը: Համապատասխան տեսագրությունը նոյեմբերի 14-ին հայտնվել է արտադրության գծով տնօրեն Յուհո Սարվիկասի Twitter-ում։
«Գեղեցիկ, հուսալի եւ շատ մատչելի Nokia 106-ը կապ է ապահովում բոլորի համար: Անընդհատ խոսակցության հնարավորություն 24 ժամ, ինչպես նաեւ մի ամբողջ ամիս սպասման ռեժիմով»,- գրել է Սարվիկասը:
Արտադրողի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ նոր մոդելն ապահովում է երկու սիմ-քարտի աշխատանք, ունի 1,8-դյույմանոց դիսփլեյ եւ 4 Մբայթ ծավալի հիշողություն: Հեռախոսը թույլ է տալիս պահպանել մինչեւ 2000 կոնտակտ եւ 500 տեքստային հաղորդագրություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Please welcome the all-new Nokia 106 to the family! Beautiful, reliable, yet extremely affordable, the Nokia 106 delivers connectivity for everyone. 1 day talk time, 1 month standby time #nokiamobile pic.twitter.com/wbmKDqasK6
— Juho Sarvikas (@sarvikas) November 14, 2018