Այգեկի գյուղապետը՝ Շմայսի եղբայրներին բերման ենթարկելու մասին
Մամուլում լուրեր էին տարածվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին բերման ենթարկելու մասին:
Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը 168.am–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով.
– Վաղ առավոտյան է դեպքը տեղի ունեցել, որովհետև աշխատանքի գնալուց նրանց չտեսա, հետո իմացա, որ նման բան է եղել, այլ մանրամասներ չգիտեմ:
Անի Կարապետյան