Բաժիններ՝

Նոր նշանակումներ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ թիվ 819-Ա հրամանի համաձայն՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Մանթաշյանը նշանակվել է Լոռու մարզային քննչական վարչության պետ, իսկ թիվ 820-Ա որոշմամբ Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ավետիսյանը։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Թորոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Սիմոնյանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031