Ազատվեք որովայնի հատվածում կուտակված ճարպից՝ առանց սովամահ լինելու. հատուկ սննդակարգ
Շատերն են երազում ազատվել ավելորդ կիլոգրամներից և սխալմամբ կարծում են, թե միակ տարբերակը սովամահ լինելն է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ խիստ դիետաները կարող են ցանկալի արդյունք ապահովել միայն շատ կարճ ժամանակով, ընդ որում, դրանք դադարեցնելուց հետո ավելորդ կիլոգրամները սովորաբար վերադառնում են:
Որովայնի, ինչպես նաև մարմնի մյուս հատվածներում կուտակված ճարպից ազատվելու լավագույն տարբերակն առողջ սննդակարգի հետևելն ու ֆիզիկական ակտիվությունն է:
Նախաճաշեք ամեն օր: Շատերն են բաց թողնում նախաճաշը՝ կարծելով, թե դա հնարավորություն կտա ազատվել ավելորդ կիլոգրամներից: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից և առողջ լինել, հարկավոր է պարտադիր նախաճաշել: Այն օգնում է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդարար նյութերով, ինչպես նաև՝ օրվա ընթացքում ավելի քիչ ուտել:
Առողջ նախաճաշի մի քանի օրինակ.
- 250 մլ բնական յոգուրտ, 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, 1 խնձոր:
- 2 ձվով ձվածեղ, 2 կտոր խոզապուխտ, մի բաժակ կանաչ թեյ:
- Ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված հաց՝ 1 կտոր, 2 ճաշի գդալ կաթնաշոռ, 1 բանան:
Ընդմիջումներ: Նախապես պատրաստեք ուտելիքը, ինչը հնարավորություն կտա օրվա ընթացքում խուսափել անառողջ և ճարպակալման պատճառ դարձող մթերքի օգտագործումից:
Առողջ ընդմիջման տարբերակներ.
- ընդեղեն՝ 3 ընկույզ, 2 նուշ, 5 գետնանուշ
- 1 կտոր պանիր, 2 փոքր գուավա
- 1 կտոր ձմերուկ:
Բարդ ածխաջրեր օգտագործեք: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր չէ սննդակարգից բացառել բոլոր ածխաջրերը: Ածխաջրերն օրգանիզմին էներգիա են հաղորդում, ինչպես նաև բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում: Հարկավոր է պարզապես սննդակարգ ներառել առողջ ածխաջրեր, այդ թվում.
- վարսակ
- շագանակագույն բրինձ
- ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված հաց:
Հարկավոր է խուսափել սպիտակ ալյուրից, սպիտակ բրնձից, թխվածքներից, ռաֆինացված ալյուրից պատրաստված մթերքից:
Ուշադրություն դարձրեք՝ որքան հեղուկ եք օգտագործում: Օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկի օգտագործումը չափազանց կարևոր է առողջ լինելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Միայն թե հաշվի առեք, որ ոչ բոլոր ըմպելիքներն են օգտակար: Հարկավոր է օգտագործել ջուր, կաթ, թարմ պատրաստված հյութեր, բանջարեղենային կոկտեյլներ, թեյեր՝ առանց շաքարի:
Սննդակարգից բացառեք.
- գազավորված ըմպելիքը
- խանութներում վաճառվող հյութերը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը