Բաժիններ՝

Իրանի նախագահի շարժական հեռախոսը կփոխեն գաղտնալսում հայտնաբերելու պատճառով

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի շարժական հեռախոսը գաղտնալսել են, ուստի ապարատը հարկադրված կփոխեն: Այդ մասին ԻՍՆԱ լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի Քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար բրիգադային գեներալ Ռըզա Ջալալին:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահի հեռախոսը գաղտնալսել են վերջերս: Սակայն նա չի ճշտել, թվ ով է կանգնած դրա հետեւում եւ թե ինչ տեղեկատվություն կարող էին ստանալ լրտեսները:

Ջալալին նշել է, որ Ռոուհանիի հեռախոսը մոտ ժամանակներս կփոխեն ավելի անվտանգ սարքով: Բացի դրանից, նա հայտարարել է, որ Իրանը չեզոքացրել է StuxNet համակարգչային վիրուսի նոր տարբերակը:

«Վերջերս մենք StuxNet-ի նոր սերունդ հայտնաբերեցինք, որը բաղկացած էր մի քանի մասից… եւ փորձում էր ներթափանցել մեր համակարգեր»,- մեջբերում է Ջալալիի խոսքը ԻՍՆԱ-ն: StuxNet-ը վիրուսային ծրագիր է, որը նպատակամիտված է դեպի Microsoft Windows գործառական համակարգով համակարգիչները: Ենթադրություն կա, որ StuxNet-ն իրենից ներկայացնում է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մշակումն՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ: Այսպես, 2010 թվականին StuxNet համակարգչային վիրուսի միջոցով կանգնեցվել էին Իրանի ուրանային վառելիքի հարստացման ցենտրիֆուգները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս