
«Մանչեսթեր Յունայթեդը» 112 մլն եվրո կտրամադրի Մոուրինիոյին՝ ձմռանը հարձակվող և պաշտպան գնելու համար

Ժոզե Մոուրինիոն մեծ պլաններ ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի համար:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը պլանավորում են լավ ֆինանսավորել ակումբի տրանսֆերային արշավը հունվարին:
Մասնավորապես, մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տրամադրված է ուժեղացնել կենտրոնական հարձակվողի և պաշտպանի դիրքերը: Ղեկավարները պատրաստ են ձեռքբերումների համար տրամադրել 112 մլն եվրո:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի չգնեց: Մրցաշրջանից առաջ Ժոզեն պնդում էր, որ ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել «Ռեալի» 25-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը