Բաժիններ՝

Amazon-ի հիմնադիրը գլխավորել է քաղաքական հովանավորների ցանկը S&P 500-ի ֆիրմաների ղեկավարների թվում

Amazon.com Inc ինտերնետ-մանրավաճառի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան 150 միլիարդ դոլար կարողությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 31-ը քաղաքական կազմակերպություններին աջակցելու համար ընդհանուր առմամբ ծախսել է 10,2 միլիոն դոլար:

Այդ մասին գրել է MarketWatch-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովի (Federal Election Commission, FEC) տվյալները: Նրա ամենախոշոր նվիրատվությունը եղել է 10 միլիոն դոլար հօգուտ With Honor Fund հիմնադրամի, որի նպատակն է աջակցել քաղաքականությամբ զբաղվող՝ մարտական գործողությունների վետերաններին: Հիմնադրամն աջակցում է ինչպես հանրապետականներին, այնպես էլ դեմոկրատներին: Նշվում է, որ ԱՄՆ-ի՝ S&P ինդեքսի ընկերությունների CEO-ի թվում ամենաառատաձեռն նվիրատուների ցանկում երկրորդը՝ Hess Corp.-ի ղեկավար Ջոն Հեսը, ծախսել է 10 անգամ քիչ՝ 878 հազար դոլար: Ձեռնարկիչը Հանրապետական կուսակցության հայտնի կողմնակից է:

ԱՄՆ-ի խոշորագույն բարձրտեխնոլոգիական ընկերությունների թվում վերջին ժամանակներս միայն Netflix-ի ղեկավար Ռիդ Հեյսթինգսն է խոշոր նվիրատվություններ արել քաղաքական կուսակցություններին՝ 572 հազար դոլար ուղարկելով տարբեր կազմակերպությունների օգտին, որոնք պաշտպանում են Դեմոկրատական կուսակցությանը: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Apple-ի ղեկավար Թիմ Քուկը եւ CEO Google-ի ղեկավար Լարի Փեյջը քաղաքական կարիքների համար կատարել են 10 հազար դոլարից պակաս նվիրատվություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս