Բաժիններ՝

Թրամփը պատրաստվում է չեղարկել ծննդյան իրավունքով քաղաքացիությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը:

Այդ մասին հայտնել է Axios հրատարակությունը: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, ուր մարդը ժամանում է, երեխա ունենում, եւ այդ երեխան ինքնաբերաբար դառնում է քաղաքացի՝ համապատասխան բոլոր արտոնություններով»,- հայտարարել է Թրամփը հարցազրույցում, որն ավելի ուշ լրիվ կթողարկվի HBO ալիքով: «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի: Եվ պետք է դադարեցվի»:

Այն հարցին, թե ինքը հասկանում է արդյոք, թե ինչ հակազդեցության կբախվի այդ նախաձեռնությունը, Թրամփը հայտարարել է. «Ինձ միշտ ասել են, որ դրա համար անհրաժեշտ կլինի ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ: Եվ գիտե՞ք ինչ: Անհրաժեշտ չէ»: Թրամփի խոսքով՝ դրա համար բավական կլինի նախագահի հրամանագիրը: Նա պարզաբանել է, որ արդեն իր նախաձեռնությունը քննարկել է խորհրդականների հետ: «Այն (հրամանագիրը) մշակման մեջ է: Դա (ծննդյան իրավունքով քաղաքացիության չեղարկումը) տեղի կունենա»,- հայտարարել է Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս