Բաժիններ՝

Մեքսիկացիները դեմ են արտահայտվել Մեխիկոյում նոր օդանավակայանի կառուցմանը

Մեքսիկայի քաղաքացիները դեմ են արտահայտվել երկրի մայրաքաղաքի հարեւանությամբ նոր օդանավակայանի կառուցմանը, որի նախագիծն արդեն իրագործվում է 2015 թվականից։ Ձայների հաշվման արդյունքներով՝ այս նախագծի օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների միայն 29 տոկոսը, դեմ՝ 71 տոկոսը:

Ընդ որում՝քվեարկածների ընդհանուր թիվը մեծ չի եղել՝ 1,1 միլիոնից պակաս՝ երկրի մոտավորապես 130 մլն բնակչության դեպքում: «Օդանավակայանի նախագծի օգտին հանդես է եկել 310 հազար մարդ, դեմ՝ 747 հազար»,-ուղիղ հեռուստաեթերում հայտարարել է հանրաքվեի կազմակերպիչ Rosenblueth հիմնադրամի ղեկավար Էնրիկե Կալդերոն Ալսատին: Քաղաքացիների հարցումն անցկացվել է երկրի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախաձեռնությամբ, որն սկսելու է պաշտոնավարել դեկտեմբերի 1-ին:

Նա կարծում է, որ իրագործվող ծրագիրը չափազանց թանկ է, եւ բյուջեն միջոցներ չունի այն շարունակելու համար: Դրա հետ մեկտեղ նա ավելի վաղ հանգստացրել է նախագծին մասնակցող գործարարներին՝ նրանց խոստանալով պահպանել այն պարտավորագրերը, որոնք իրականացվելու են Տեսկոկո շրջանում ռազմաօդային ուժերի ռազմակայանի «Սանտա-Լյուսիա» օդանավակայանից հրաժարվելու դեպքում:

Այնտեղ Լոպես Օբրադորն առաջարկում է կառուցել երկու լրացուցիչ թռիչքավայրԷջքային գոտի, ինչպես նաեւ արդիականացնել արդեն առկա՝ Բենիտո Խուարեսի անվան Մեխիկոյի օդանավակայանը՝ մեծացող ուղեւորահոսքի հետ կապված խնդիրը լուծելու համար: Տեսկոկոյում նոր օդանավակայանի կացուցման նախագիծը մշակվել էբրիտանացի հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերի կողմից՝ մեքսիկացի Ֆեռնանդո Ռոմերոյի հետ համագործակցությամբ, որը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Կառլոս Սլիմի փեսան է: Այն պէ դառնար հեռացող նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյի խոշորագույն ենթակառուցվածքային նախագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս