Բաժիններ՝

Ռոբերտ Արզումանյանի կարիերայի առաջին և վերջին ակումբները կանցկացնեն նրա հրաժեշտի խաղը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում վաղը՝ հոկտեմբերի 31-ին, կայանալու է «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումը: Նախկին «Միկա» ստադիոնում կայանալիք հանդիպումից հետո երկու ակումբները, երկրպագուները հրաժեշտ կտան վերջերս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին:

Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ կտան իր առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և «Արցախը», որտեղ նա ավարտել է այն:

Հայտնի է, որ Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` սկաուտինգի բաժնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031