Բաժիններ՝

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում քննարկվել է համաներման մասին նախագիծը. Tert.am

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ համաներման նախագիծն ԱԺ կայքում տեղադրելը խախտում է. հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց.

«Չեմ կարող պատասխանել, թե ինչու է տեղադրված ԱԺ կայքում, համենայն դեպս դա անթույլատրելի է համակարգային տեսանկյունից, հրապարակումը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, որոնք չպետք է առաջանան այս հարցի քննարկման ընթացքում»,- շեշտեց նա:

Tert.am-ի հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ համաներման նախագծում առկա է լուրջ սխալ, որը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը ներգրավված այն անձանց, որոնց նկատմամբ չկա դատավճիռ, սակայն կա վնասի փոխհատուցման հարց:

Լրագրողները Գևորգ Կոստանյանին հարցադրեցին՝ արդյոք Դավիթ Հարությունյանի մատնանշած սխալի հետ համաձայն է։ Վերջինս ընդգծեց, որ բովանդակային առումով որևէ հարցի չի կարող պատասխանել:

«Սակայն քննարկումների արդյունքում փոփոխություններ հնարավոր է տեղի ունենան»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս