Բաժիններ՝

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բելառուսի գործընկերոջ հետ քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցավ երկկողմ հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվեց ՀՀ ԱԽ գրասենյակի և ԲՀ ԱԽ գրասենյակի միջև 2019-2020 թվականների համագործակցության պլանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031