«Յուրաքանչյուր մարզ ունի զարգացման անհատական մոտեցման անհրաժեշտություն». Մեսրոպ Առաքելյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարածքների համաչափ զարգացումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր: Եկամուտների բևեռացումը ոչ միայն նկատելի է Երևանի համեմատ, այլ նաև մարզերի միջև:
Եվ այսպես հանրապետության միջին եկամուտը կազմում է 58,500 դրամ, Սյունիքի մարզում՝ 82,800 դրամ, Շիրակում՝ 36,400 դրամ, Լոռիում՝ 44,700 դրամ: Ընդ որում, հետաքրքիր է նաև եկամուտի կառուցվածքը՝ Սյունիքի բնակչության եկամուտների 62% ձևավորվում է աշխատավարձից, Արագածոտնում և Գեղարքունիքում այդ ցուցանիշը կազմում է 37%:
Տրանսֆերտներից է կազմվում Արագածոտնի բնակչության եկամուտների 21%-ը, իսկ Տավուշում՝ ընդամենը՝ 4%-ը:
Արդյունքում, ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարզ ունի զարգացման անհատական մոտեցման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով առկա իրավիճակը և հնարավոր պոտենցիալը»: