
Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարել իր մասնակցությունը 2020 թվականի նախագահական ընտրարշավին

2016 թվականին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարել, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրարշավին: Այդ մասին նա պատմել է Recode հրատարակությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով իր թեկնածության առաջադրման վերաբերյալ տրված հարցին, Քլինթոնն սկզբում ժխտել է դրա հնարավորությունը, սակայն ոչ մեծ դադարից հետո ասել է, որ այնուամենայնիվ «կցանկանար նախագահ դառնալ»: Նա նշել է, որ առաջնահերթ խնդիր է համարում դեմոկրատների հաղթանակը նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններում: «Ես մտադիր եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հայտնվի Սպիտակ տանը»,- հավելել է նա:
Ինչպես հայտնել է Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ «մարտել» 2020 թվականի նախագահական ընտրություններում: