
Փրկարարները երիտասարդին օգնություն են ցուցաբերել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Բ.-ին (ծնված 1996 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: