Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստը՝ դեսպանների մակարդակով, հոկտեմբերի 31-ին կանցկացվի Բրյուսելում:
Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Ուեյի գլխավորած պատվիրակությանը:
Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների առաջիկա քառակողմ հանդիպումը կդառնա փորձ՝ որոնելու-գտնելու երկրների համար ընդհանուր թեմաներն արաբական երկրի ճգնաժամի համատեսքստում:
«Այն պայմանագիրը, որ կնքվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև և վավերացվել է 2013 թ. դեկտեմբերին ԱԺ կողմից, ինձ լավատեսություն շատ չի ներշնչում: Առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի գնի և դրանից բխող գազի սակագնի սահմանման համար, համաձայնագրի դրույթները անպայման պետք է վերանայվեն»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հայ փորձագետների հանդիպմանը և նշեց, որ խոսել են այն օրակարգային խնդիրների մասին, որոնց մասին վերջին ամիսներին բարձրաձայնել էին.
«Հայաստանում քաղաքական հեղափոխությունը կայացել է, իսկ տնտեսական հեղափոխություն տեղի չի ունեցել։ Բնականաբար, քաղաքական առաջնահերթությունների պայմաններում տնտեսությունը չի կարող համընթաց չզարգանալ։ Այսինքն, եթե մենք արագ տնտեսական բարեփոխումներ չիրականացնեք, ապա կունենանք տնտեսության և քաղաքականության խզում»:
Այսօր Գյումրիում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա լրագրողների խնդրանքով անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հարցազրույցին, որտեղ վերջինս, խոսելով իր պաշտոնավարման շրջանում կոռուպցիա լինել-չլինելու մասին ասել էր:
ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերով անցնող անձանց պաշտպան Մուշեղ Շուշանյանի կարծիքով` առաջիկայում հայտարարբող համաներումնայնքան էլ աննախադեպ չէ, ինչի մասին պնդում են իշխանությունները։
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային Ճանապարհահատվածը:
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծերի փաթեթին: Ն
Հարցին՝ վարչապետի թեկնածու ունե՞ք, թե՞ ոչ, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց, թե ՀՀ-ում այնպիսի պաշտոն չկա, որտեղ ԲՀԿ-ն թեկնածու ու կադր չունենա. «Ամեն ինչ իր ժամանակին, քայլերի հաջորդականություն կա և շտապողականությունը լավ բանի չի բերում»:
Կյանքի 82-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է ռուսաստանցի դիրիժոր եւ կոմպոզիտոր, Կաբարդա-Բալկարիայի Պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Բորիս Տեմիրկանովը:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը գլխավորում է Ծաղկաձորի միջազգային մրցաշարի աղյուսակը:
Առաջիկայում ՀՀԿ-ն համաժողով կանի և կորոշի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին իր մասնակցության հարցը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ մասնակցության դեպքում կուսակցական ցուցակը միանշանակ պետք է լինի քաղաքական և կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ, առավել ևս, որ իրենք ընդդիմադիր կերպարով են հանդես գալիս:
«Պարոն Փաշինյան, որ մենք չուզեինք՝ դուք չէիք դառնա վարչապետ, դուք հաստատ չէիք ընտրվի»։
Եվրամիությունը հերթական անգամ խստացրել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի ոչ շատ սահմանափակիչ միջոցներից մեկը, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին:
«Եթե վարչապետը նման հայտարարություն անում է, պետք է բոլոր անունները տա: Ինձ թվում է՝ դա նախաքննական գաղտնիք է և որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարոււթյուններ անել, քանի որ նախաքննություն է գնում»:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում՝ քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ որքան էլ իշխանությունը վայելի ժողովրդի համակրանքը, ինքը չի պատկերացնում, որ հրապարակում կարելի է հավաքել ժողովրդին ու որոշել, որ ազատագրված տարածները վերադարձնում են. «Գրավյալ տարածքներ մենք չունենք, և վերադարձնելու հարց չի քննարկվում: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ ԼՂ ինքնորոշման ճանաչում, և հետո գնա բանակցային փուլ: Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվի բանակցային փուլում, չեմ կարող ասել, որովհետև դրա հանգուցալուծումն առայժմ անտեսանելի է»:
Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 26-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ համագործակցության 50 համաձայնագիր:
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովի հետ հրաժեշտը, որը մահացել է Մոսկվայում հոկտեմբերի 26-ին՝ իր 74-ամյակից մեկ օր առաջ, կկայանա հոկտեմբերի 29-ին «Լենկոմ»-ում:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի բակում գտնվող ծառի մի մասը քամուց կոտրվել, ընկել է՝ փակելով շենքի մուտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջո՛ն, առայժմ պարզ չէ Երևանում աղվեսային ոճով արտահայտած քո այն մտքի բուն նպատակը, թե «Հայաստանի նոր իշխանությունը, եթե Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով մեծ մանդատ ստանա, ապա դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար, հավելելով, որ, եթե համապատասխան պատրաստակամություն լինի, հարկավոր է նման մոտեցման վերաբերյալ աշխատել նաև ադրբեջանական կողմի հետ»:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին:
ՀՅԴ Գերագույն մարմին ժողովում որոշվել է՝ ՀՅԴ-ն մասնակցելու է դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմություն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: