
Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում. փրկարարները դեպքի վայրում են

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում՝ քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 36-րդ կմ-ին, ճանապարհի երթևեկելի հատված է թափվել 5 մանր քար:
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից: