Բաժիններ՝

Հայ ըմբիշները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն 8:0 հաշվով գերազանցեց Պանաման ներկայացնող Անդրես Գոնսալեսին: 1/8 եզրափակիչում  նրա մրցակիցն է Հյուսիսային Կորեան ներկայացուցիչ Սի Ուն Ռին:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը մեդալների համար մրցելույթները սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հետագա պայքարից դուրս թողեց Ռոման Ժերնովետսկուն` 9:0 հաշվով:

Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակչում՝ զիջելով Թուրքիան ներկայացնող Էմրա Քուշին: Բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, այսօր Մանուկյանը սփոփիչ գոտեմարտերով կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Նորայր Հակոբյանը, ևս պարտվել էր քառորդ եզրափակչում և կմրցի բրոնզե մեդալի համար:

Լուսանկարը՝ www.vnews.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031