
Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Ծաղկաձոր Օփենի աղյուսակը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը գլխավորում է Ծաղկաձորի միջազգային մրցաշարի աղյուսակը:
Ծաղկաձորում ընթացող Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարում երեկ կայացավ մրցաշարի 6-րդ տուրը: 6-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Հայկ Մարտիրոսյանը:
Երկու շախմատիստ՝ Արթուր Հողմրցյանը և Սարգիս Մանուկյանը, առաջատարին զիջում են կեսական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մարտիրոսյանը և Մանուկյանը կմրցեն միմյանց դեմ: