Բաժիններ՝

ՊՍԺ-ն կողմնորոշվել է Նեյմարի փոխարինողի հարցում

Ինչպես հաղորդում է AS-ը, ՊՍԺ-ն կողմնորոշվել է գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում հարձակվող Նեյմարի՝ ակումբից հեռանալու դեպքում:

Ըստ պարբերականի տեղեկության՝ որպես բրազիլացու փոխարինող՝ փարիզյան թիմի ղեկավարությունը տեսնում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: ՊՍԺ-ն պատրաստ է ֆուտբոլիստի տեղափոխության համար «Հնդկացիներին» առաջարկել 150 մլն եվրո:

Ինչպես նաև նշվում է, որ գլխավոր պատճառներից մեկը, ըստ որի՝ փարիզեցիները որպես Նեյմարի փոխարինող՝ ընտրել են Գրիզմանին, դարձել է ակումբի ղեկավարների ցանկությունը՝ վերստեղծելու թիմում Անտուան Գրիզման-Կիլիան Մբապե հարձակողական կապը, որը նախորդ ամռանն օգնեց Ֆրանսիայի հավաքականին հասնել հաղթանակի ԱԱ-2018-ում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեյմարի վերադարձով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031