
Ֆիլիպե Կոուտինիոն խորհուրդ է տվել «Բարսելոնային» գնել Ռոբերտո Ֆիրմինոյին

«Բարսելոնան» շարունակում է դիտարկել 31-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխարինման հարցը, ով կարող է հեռանալ ակումբից:
Ինչպես հաղորդում է AS-ը, «կապտանռնագույնների» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել «Լիերպուլի» 27-ամյա հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի վրա, ում հետ նա հանդես է եկել անգլիական «Լիվերպուլում» և Բրազիլիայի հավաքականում:
Սուարեսը 2018-19թթ. մրցաշրջանում անցկացրած 11 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:
Լուիսը «Բարսելոնայում» անցկացրած տարիների ընթացքում հաղթել է 12 տիտղոս և երկու անգամ ստացել է «Ոսկե խաղակոշիկը»:
Ֆիրմինոն ընթացիկ մրցաշրջանում նույնպես անցկացրել է 11 հանդիպում և նույնպես դարձել է 3 գոլի հեղինակ: Transfermarkt-ը Ֆիրմինոյին գնահատում է 80 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը