Բաժիններ՝

Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը: Այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության կառավարությունը:

Հաղորդագրության համաձայն, Էստոնիայի է-ռեզիդենտի հավաստագիրը հոկտեմբերի 18-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հանձնել է վարչապետ Յուրի Ռատասը:

«Էստոնիայի փորձը ցույց է տալիս, որ այսօր կայուն զարգացման գրավականը թվային հմտություններն են եւ թվային զարգացումը»,-հայտարարել է վարչապետը: Էստոնիան աշխարհում առաջինն է ստեղծել էլեկտրոնային ռեզիդենտության ծրագիրը, որը նրա օտարերկրացի մասնակիցներին թույլ է տալիս օգտվել պետական գրեթե բոլոր առցանց-ծառայություններից: Իշխանությունները հույս ունեն, որ մինչեւ 2025 թվականը աշխարհում կլինին 10 միլիոն նման «էլեկտրոնային էստոնացիներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031