
Մեսսին և Պիկեն ցանկանում են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոգբայի տեղափոխությունը «Բարսելոնա»

«Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստները ցանկանում են թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն գտնում են, որ ֆրանսիացին կուժեղացնի թիմը: Տեղափոխության համար շատ ուրախ կլինեն նաև Պոլի հավաքականի թիմակիցները՝
Սամյուել Ումտիտին և Ուսման Դեմբելեն: Տրանսֆերին դեմ չէ նաև «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Իսկ Daily Mail-ը հաղորդում է, որ սկաուտների շրջանում կարծիքները կիսվել են. նրանցից ոմանք գտնում են, որ Պոգբան իր խաղաոճով հարմար չէ «Բարսելոնայի» համար:
Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» Ժոզե Մոուրինիոյի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը