20 նշան, որոնք վկայում են աուտոիմուն խանգարման մասին. անուշադրության մի մատնեք
Աուտոիմուն հիվանդությունները կարող են զարգանալ տարբեր պատճառներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է վիրուսներից և բակտերիաներից. իմունային բջիջները հայտնաբերում են դրանք և ոչնչացնում: Սակայն աուտոիմուն հիվանդությունների զարգացման դեպքում իմունային համակարգը «գրոհում» է առողջ բջիջներն ու հյուսվածքները:
Աուտոիմուն հիվանդությունների զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությունը: Կայքը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել խնդրի առկայության մասին:
Ուղեղի սխալ աշխատանքի նշաններ
- անհանգստության պարբերական զգացում, նյարդային վիճակ
- ուշադրության հետ կապված խնդիրներ՝ հիշողության խնդիրներ, հիպերակտիվություն, իմպուլսիվություն
- ճանաչողական գործառույթների նվազում
- մշտական գլխացավեր:
Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարման ախտանշաններ
- որովայնի փքվածություն
- փորկապություն
- սպազմ որովայնում:
Հոդերի և մկանների խնդիրների նշաններ
- մկանային ցավեր և թուլություն
- հոդացավեր:
Բերանի խոռոչ, թոքեր
- ալերգիա
- ասթմա
- չորություն բերանում
- հաճախակի մրսածություն, ընկալունակություն վարակիչ հիվանդությունների նկատմամբ:
Մաշկ
- կարմիր բշտիկներ դեմքին
- դերմատիտ՝ մաշկի կարմրածություն, այտուցվածություն, բորբոքում
- էկզեմա՝ մաշկը կոշտանում է, բորբոքվում, առաջանում են բշտիկներ, որոնք քորի, արյունահոսության պատճառ են դառնում
- պսորիազ
- ռոզացեա՝ վարդագույն կորյակներ:
Վահանաձև գեղձի խանգարումներ
- տագնապայնություն, անհանգստություն, հոգնածություն
- քնի հետ կապված խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը