ԱՄՆ-ը լիովին դադարեցրել է անմշակ նավթի մատակարարումները Չինաստանին՝ երկու երկրների միջեւ առեւտրական պատերազմի ֆոնին:
ՀՀ կառավարությունը մտադիր է համաներում իրականացնել: Հարցն այսօր կքննարկվի գործադիրի նիստում: «Այսօրվա օրակարգում համաներման հարցն է, որը կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի նիստում այն պետք է դռնփակ քննարկվի, ճիշտ չի լինի, որ կառավարության նիստում դռնբաց քննարկվի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Զինված անհայտ անձը փորձել է ներխուժել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում քաղաքական ապաստան գտած չափավոր իսլամի թուրք քարոզիչ, «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի նստավայր:
վ
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Ներքին բացահայտումների արդյունքում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 12 դեպքով նյութեր է ուղարկել իրավապահ մարմիններին։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ:
Թուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ:
Բելգիայում հոկտեմբերի 4-ին պայթյուն է որոտացել Լիմբուրգի նահանգի Տեսենդեռլո կոմունայի Vynova քիմիական ձեռնարկությունում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կարծում է, որ ԱՄՆ-ի գործերին «միջամտելու» Ռուսաստանի «փորձերը» նսեմանում են այն բանի համեմատությամբ, ինչ անում է Չինաստանը:
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներառվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների ցուցակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու «Լունապարկի» այգում տեղի ունեցած գողությունը:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում առաջարկել է համատեղ ուսուցման նոր կենտրոն ստեղծել Վրաստանում:
Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:
Թուրքիայի հաշվեքննիչ պալատը հրապարակել է նախագահական պալատի 2017 թվականի ծախսերի վերաբերյալ զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիայի նախագահական պալատի օրական ծախսը միջինում կազմել է 1.8 մլն թուրքական լիրա (300.000 ԱՄՆ դոլար): Ողջ տարվա համար ծախսվել է 658.240.289 լիրա (մոտ 110 մլն դոլար): Այդ գումարից 106.000.000 (17.6 մլն դոլար) ծախսվել է նախագահական պալատի աշխատակիցների վրա:
ԱՄՆ-ի հետաքննիչները փորձում են պարզել, թե ում կողմից են նախագահ Թրամփի ու պաշտպանության նախարարարության հասցեով ուղարկվել թունավոր ռիցին նյութ պարունակող ծրարներ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Գալու է, չէ՞, օրը, երբ անվերապահ համախոհների ու համակիրների զանգվածները նայելու են ոչ թե ժողովրդական հռետորների բերաններին, այլ իրենց շուրջը եւ գրպանի պարունակությանը:
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, մտնում ենք նոր փուլ՝ ավելի կոշտ առճակատումների, քաղաքական սուր պայքարի եւ անկանխատեսելի զարգացումների։ Ոչ ոք չգիտի, թե այս փուլը որքան կտեւի, եւ արդյոք դրանից մենք անկորո՞ւստ դուրս կգանք։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանում «բանտարկված» պատգամավորներն այնքան սարսափած են եղել ԱԺ մատույցներում հավաքված բազմությունից, որ խումբ-խումբ կողպվել են աշխատասենյակներում եւ գինարբուք կազմակերպել։
Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:
«English PEN» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Դեբբի Լուքսոնը Թուրքիայում հետևում է այս օրերին ընթացող խոսքի ազատության թեմայով դատավարություններին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 04-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու: Թերթի տեղեկություններով՝ նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Փաստ» թերթը գրում է. «Կրթության տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալ Ռաիսա Գալստյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Ռաիսա Գալստյանն այդ պաշտոնին է նշանակվել օգոստոսի 9–ին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձեւով անցկացնել: