Բուժհաստատություններին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը փոխվելու է

Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայում աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը:

Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը, քանի որ վերջինս տվյալ կազմակերպությունում մատուցվող ծառայությունների եւ դրա մասնագետների հանդեպ վստահության մասին է վկայում:

Քննարկվում է նաեւ հատկացվող պետպատվերի ծավալները կիսամյակային կամ եռամսյակային կտրվածքով վերանայելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930