
Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը և Ճապոնիան հավաստել են ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ դառնալու ցանկությունը

Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը եւ Ճապոնիան գտնում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թիվը պետք է ընդլայնվի: Այդ մասի ասված է չորս երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 26-ին տարածել է Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Փաստաթղթի համաձայն, հանդիպման մասնակիցները վերստին հայտարարել են՝ «ամենակարճ ժամկետում Անվտանգության խորհրդի բարեփոխման, այդ թվում՝ նրա մշտական ու ոչ մշտական անդամների կազմի ընդլայնման անհրաժեշտության» մասին:
Նրանց կարծիքով՝ դա կնպաստի ՄԱԿ-ի լեգիտիմության, արդյունավետության եւ ներկայացուցչության ամրապնդմանը: «Նախարարները համաձայնել են, որ Անվտանգության խորհրդի ձեւավորման ներկայիս սկզբունքը չի արտացոլում նոր գլոբալ իրականությունը»,- նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: