Բաժիններ՝

Գաղտնալսման գործով հարցաքննվել են դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը. Սոնա Տռուզյան. aysor.am

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ինչպես նաև՝ ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը։

«Հաստատում եմ, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով դատավորը, ինչպես նաև ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը հարցաքննվել են։ Քննության շահերից՝ ելնելով այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Հարցաքննությունները տեղի են ունեցել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով», – Aysor.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930