«Դե վերջ, էդ ա». ՕԵԿ փոխնախագահը՝ ավագանու ընտրությունների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես ցույց են տալիս մի քանի տարիների ցուցանիշները, «Օրինաց երկիր» կուսակցության վարկանիշն արագորեն անկում է ապրում: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մի քանի հարցերի շուրջ զրուցեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:

-Տիկի՛ն Բիշարյան, ընտրությունների արդյունքներն արդյոք սպասելի՞ էին Ձեզ համար:

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում` ի՞նչ պետք է պատասխանեմ Ձեր հարցին:

-Պարզապես ուզում ենք հետաքրքրվել` սպասո՞ւմ էիք, որ հազիվ 3 948 ձայն կհավաքեք:

-Ընտրությունները բացարձակապես ընթանում էին հեղափոխության էյֆորիայի տակ: Բնական է: Հեղափոխությունից հետո միշտ էլ էդպես է լինում: Ամենագլխավոր խնդիրն այն է, որ ընտրություններին մասնակցեց Երեւան քաղաքի բնակչության 43 տոկոսը:

-Այնուամենայնիվ, ո՞րն է պատճառը, որ այդքան քիչ ձայն հավաքեցիք:

-Իսկ ո՞վ ամենաշատ ձայները հավաքեց:

-«Իմ քայլը» դաշինքը:

-Դե վերջ, էդ ա: Ես գտնում եմ, որ ժողովուրդը պարզապես ընտրության չգնաց: Ի վերջո, 40 տոկոս մասնակցություն է եղել: Այսինքն` ընդամենը 30 տոկոսն է իր ձայնը տվել «Իմ քայլ»-ին: Մասնակցությունը եղել է հանուն «Իմ քայլի» թեկնածուի: Մեծ մասը չմասնակցեց, դրա համար էլ մյուսները չկարողացավ ձայներ հավաքել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս