Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը (հանրապեստական Քենտուկիի նահանգից) սեպտեմբերի 6-ին առաջարկել է Սպիտակ տան աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով, որպեսզի հայտնի դառնա ամերկացի այն պաշտոնյայի անունը, որը դարձել է The New York Times թերթում հրապարակված անանուն հոդվածի հեղինակը, որում խոսվում է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների փաստական սաբոտաժի մասին նրա իսկ վարչակազմի մի մասի կողմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ:
Թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են, և այդ սրացումը սիրիական տարածաշրջանում կարող է փոխվել բախման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցիներին կոչ է արել սեպտեմբեր ամսվա ընթացքում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց:
Գրիզմա՞նը: Մբապե՞ն: Վարա՞նը: «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն գտնում է, որ «Ոսկե գնդակը» պետք է հաղթի ազգային հավաքականի իր թիմակիցներից որևէ մեկը:
«Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, և ամբողջությամբ պետական բյուջե է վճարել 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունը:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմատեխնիկական համագործակցության ծառայության պետ Դմիտրի Շուգայևը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիա կմտակարարվեն 2019թ. կեսերին։
Օգոստոսի 23-ին ոստիկանաության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում:
Գագիկ Ծառուկյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական համագործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց:
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունն իրավասություն չունի տեղեկություններ տրամադրել որևէ անձի քաղաքացիության վերաբերյալ։ 168.am-ի հետ զրույցում վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է միայն անձի համաձայնությամբ։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման:
Ընտանեկան հարցերով զբաղվող անկախ հոլանդական Nidos կազմակերպության անդամները կուղեկցեն սեպտեմբերի 8-ին Նիդերլանդներից Հայաստան արտաքսվող երկու հայազգի երեխաներին՝ 12-ամյա Լիլիին և 13-ամյա Հովիկին:
Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարկան վարժանքների անցկացման շրջանակներում մարտանցել են լեռնային գետերը «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն Երևանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ընդունել Սիրիայի վերականգնման միջազգային համալիր ծրագիր։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը:
«Արմենիա Էքսպո» ցուցահանդեսին Կոնվերս Բանկը ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ «Բրիջ», Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ հարցը:
Թուրքիան հանդես է գալիս սիրիական Իդլիբում հրադադարի ռեժիմի պահպանման օգտին եւ պահանջում է դադարեցնել ռմբակոծումներն այդ նահանգում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ելույթ ունենալով ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը: «Ես կցանկանայի արծարծել սիրիական Իդլիբի եւ այդ տարածաշրջանի ռմբակոծման հարցը: Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում, քանի որ ռմբակոծումները լուրջ […]
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի երդման արարողությունը:
Թուրքիան մտադիր է Սիրիայի տարածքում իր ներկայությունը պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չի հաստատվի խաղաղություն:
Իրանը Սիրիայում. ներկայությունը պահպանում է Դամասկոսի խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իր կամքը որեւէ մեկին պարտադրելու համար:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամուլսարի հանքավայրում երկրաբանական, հիդրոերկրաբանական և ջրերի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցության ուսումնասիրություն իրականացնելու հարցում:
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704 մլն դոլար, որից կառավարության պարտքը՝ 6 մլրդ 134 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է, իսկ կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը շուրջ 4 մլրդ 879 դոլար է։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-թուրքական սահմանի խախտման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում ռուս-հայկական հարաբերությունները:
Իրանը մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանին 1,5 տարով կփոխանցի Չաբահար նավահանգստի մի մասի կառավարման իրավունքը, որը գտնվում է Սիստան եւ Բելուջիստան հարավային նահանգում: