Բաժիններ՝

««Ոսկե գնդակը» պետք է հաղթի կամ Լուկա Մոդրիչը, կամ որևէ մեկը Ֆրանսիայի հավաքականից». Օլիվիե Ժիրու

Գրիզմա՞նը: Մբապե՞ն: Վարա՞նը: «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն գտնում է, որ «Ոսկե գնդակը» պետք է հաղթի ազգային հավաքականի իր թիմակիցներից որևէ մեկը:

«Զարմանալի է, որ ՖԻՖԱ-ի մրցանակի հավակնորդների եռյակում չկա ոչ մի ֆրանսիացի: Բայց, ազնվորեն ասած, ես նշանակություն չեմ տալիս այդ մրցանակին: Ինձ հետաքրքրում է միայն «Ոսկե գնդակը»: Այն պետք է հաղթի կամ Լուկա Մոդրիչը, կամ Ֆրանսիայի ֆուտբոլիստներից որևէ մեկը:

Ես գիտեմ, թե ում օգտին կքվեարկեի, եթե ունենայի այդ հնարավորությունը: Բայց ես չեմ ասի: Դա կլիներ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:

ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում են հայտնվել Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Մո Սալահը: «Ոսկե գնդակի» հանձնումը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերին: Հավակնորդների եռյակը դեռ անհայտ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս