Թուրքիան որոշում է ընդունել դեսպանատուն բացել Պարագվայում:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ նույն օրը, ժամը 22.20-ին, «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 2-ամյա աղջնակ, որը, ըստ ծնողի հայտարարության, իրենց տան աստիճաններից ընկել է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձինք, այլեւս չցանկանալով աշխատել, ազատման դիմումներ են գրում: Սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
100-ամյա Հայկանդուխտ տատիկը անձնագիր ստացավ”
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել է Ժուիս դի Ֆորա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Թուրքիային C-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը տեղի կունենա 2019 թվականի կեսերին:
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի բնակիչները (բնակչությունը մոտավորապես 1,6 մլն մարդ է) ստորգետնյա ցնցումներ են զգացել սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին խնդրել է աջակցություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում:
ԱՄՆ-ը չորս ֆիզիկական անձանց եւ հինգ կազմակերպության դեմ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կառավարությանը նավթի ու սպառազինության մատակարարմանը մասնակցելու համար:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոժեֆ Դանֆորդն սեպտեմբերի 7-ին Քաբուլ են ժամանել նախապես չհայտարարված այցով:
Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 16-ի:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտություն։ Ոչ ոք չի սիրում պարտվել: Ցանկացած պարտություն հետևանք է սխալ հաշվարկի, և/կամ սխալ գործողությունների, և/կամ սխալ նախնական պատերացումների: Պարտվողներին չեն ուզում նմանվել, պարտվողներին դատապարտում են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարությունը վերջերս հանդես է եկել ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ նոր նախաձեռնությամբ։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, պատահական չէ, որ Թեհրանում այսօրվա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման նախօրեին, ինչպես նաև վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Նախիջևանում Թուրքական ռազմաբազա տեղակայելու մտադրության մասին լուրը>։
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը 2017թ. 20 մլն ՀՀ դրամ արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեք ամսից ավելի է՝ Արարատի մարզպետարանում չեն համալրվում թափուր հաստիքները։ Հունիսի կեսերին հեռացավ կրթության վարչության պետ, նախկին մարզպետի հավատարիմ Խաժակ Աղաբեկյանը, ով մեզ հայտնել էր, թե մարզպետը ուղիղ ասել է, որ չի ուզում աշխատել իր հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները:
Ադրբեջանի զինված ուժերի զինանոցը համալրվել է թուրքական «Aselsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված լազերային կառավարման համակարգերով։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել թիվ 1 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի եւ հարակից շինությունների բացման արարողությունը:
«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում:
Սեպտեմբերի 6-ին` ժամը 18:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Նալբանդյան փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը մտածում է` ինչպես անել, որ վարչապետը հրաժարական չտա, իսկ խորհրդարանն էլ ինքնալուծարվի, ԱԺ մեծամասնությունը հանգիստ հետեւում է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխության այդ տարբերակի միս ու արյուն ստանալուն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի կարծիքով ընտրանին կարող էր հաղթել առավել շատ գոլերի առավելությամբ:
«ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ եղել է խորհրդարանում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է.
Սեպտեմբերի 6-ին` ժամը 23:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների: