
Նիկոլ Փաշինյանը գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ: