Բաժիններ՝

ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն հարուցել է Չինաստանի խիստ դժգոհությունը

ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Պեկինում հայտարարել է, թե խիստ դժգոհ է այն բանի առնչությամբ, որ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 13-ին ստորագրված՝ երկրի 2019 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում Չինաստանը հիշատակված է բացասական առումով:

«Մենք խիստ դժգոհություն ենք հայտնում այն առնչությամբ, որ, չնայած Չինաստանի վճռական բողոքներին, ԱՄՆ-ում 2019 թվականի պաշտպանության մասին օրենքն ընդունվել եւ ստորագրվել է Չինաստանի վերաբերյալ բացասական բովանդակությամբ»,- ասված է ՉԺՀ-ի արտգործնախարարության ներկայացուցիչ Լու Կանի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի կողմից ընդունված պաշտպանական բյուջեում հիշատակվում են Չինաստանի ZTE եւ Huawei Technologies ընկերությունները, որոնք, ամերիկյան կողմի գնահատմամբ՝ կարող են շրջանցել ԱՄՆ-ում արտասահմանյան ներդրումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմը եւ կրկնակի նշանակություն ունեցող՝ արդի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն են ստանում:

Այս կապակցությամբ բյուջեում նախատեսված է ԱՄՆ-ի Արտասահմանյան ներդրումների կոմիտեի կողմից վերահսկողության խստացում: Բացի դրանից, բյուջեում հիշատակվում է Թայվանի պաշտպանունակության ուժեղացման հարցը՝ այդ գործընթացին ամերիկյան մասնակցության լույսով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս