Օգոստոսի 1-ին, ժամը 21:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համոզված է, որ դեռևս վաղ է գնահատականներ հնչեցնել «Ելք» դաշինքի պառակտման վերաբերյալ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հենց «Ելք» դաշինքը պառակտվի, պաշտոնական հայտարարություն կլինի դաշինքի կողմից:
Մեքսիկայի Ստորին Հյուսիսային Կալիֆոռնիայի նահանգի Մեխիկալի քաղաքի շրջանում ավելի քան 70 մարդ է մահացել տապից:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։
ինքնավթար Արմավիրի մարզում․ 35-ամյա վարորդը մահացել է
Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հեռախոս, որում պետական սահմանին ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր կային։
«Коммерсант»-ը գրում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ օգոստոսի 2-ից երկիրը դադարեցնում է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին։
«Իմ դիրքորոշումը տառացիորեն համընկնում է ԱԳՆ-ի ձևակերպումների հետ, ես ոչինչ չունեմ ավելացնելու»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան հարցի, թե ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը միջամտությո՞ւն է ՀՀ ներքին գործերին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցի տուն-թանգարանի աշխատակցուհի Սեդա Բադալյանին ապօրինաբար աշխատանքից ազատելու դեպքի մասին տեղյակ են նաև ՀՀ մշակույթի նախարարությունում»:
Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ցույցերն ու թավշյա հեղափոխությունը կարող են օրինակ ծառայել ժողովրդավարության տենչացող այլ ժողովուրդների համար: Այս մասին նախագահ Թրամփին ուղղված իրենց նամակում հայտնել են Միացյալ Նահանգների չորս տասնյակից ավելի կոնգրեսականներ, ովքեր ԱՄՆ-ի նախագահին կոչ են արել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 2017 թվականին խափանել է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)՝ Կատար ներխուժելու պլանները, ինչը կարող էր դառնալ նրա պաշտոնաթողության պատճառներից մեկը:
Օգոստոսի 1-ին, ժամը 20:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ընկել է հատակին և օգնություն է կանչում, իր բնակարանից ջրալցվում է 1-ին հարկի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը, առաջիկա 48 ժամվա ընթացքում ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում:
Կարդացի Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը, որ՝ «Ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, դրանք գրավյալ տարածքներ են, դրանք հայկական հողեր չեն եւ այդ հողերը պետք է վերադարձվեն»։
2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ:
ԱՄՆ-ի Սենատը օգոստոսի 1-ին քվեարկել է2019 ֆինանսական տարվա 717 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեի օգտին:
Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլևս ոչ ևս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսերը ոչ թե 10 տոկոսով բարձրացնելու, ինչի մասին նա ասում էր ավելի վաղ, այլ 25 տոկոսով բարձրացնելու հարցը:
Սիրիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել զինյալներից ազատագրված Հալեպի նահանգի բնակավայրերի վերականգնման պետական ծրագրի իրագործմանը:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1–ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում` հաշմանդամության վարչական ռեգիստրում, ընդգրկված է եղել 188 հազար 51 հաշմանդամ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ:
Ըստ շրջանառվող լուրերի` Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է:
Լոնդոնի «Արսենալ»-ը «International Champions Cup»-ի շրջանակներում հաղթեց «Չելսի»-ին:
Օգոստոսի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդները և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հերքելով Թուրքիայում այլ կրոն դավանողների նկատմամբ ճնշումների մասին լուրերը։
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) մասնագետները տանող հրթիռի վրա տեղակայել են ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված է Արեգակի հետազոտության համար:
Չինական Huawei Technologies-ն առաջ էանցել Apple-իռ եւ 2018 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում երկրորդ ընկերությունը դարձել Samsung Electronics-ից հետո: