Բաժիններ՝

Չինական Huawei-ն Apple-ից առաջ է անցել աշխարհում սմարթֆոնների վաճառքների ծավալով

Չինական Huawei Technologies-ն առաջ էանցել Apple-իռ եւ 2018 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում երկրորդ ընկերությունը դարձել Samsung Electronics-ից հետո: Այդ մասին վկայում են Canalys վերլուծական ֆիրմայի տվյալները։

Երկրորդ եռամսյակում Huawei-ը վաճառել է 54 մլն հեռախոս, ինչը 41 տոկոսով ավելի է անցյալ տարվա արդյունքից: Ընկերությունը նման արդյունքի հասել է հիմնականում Huawei P20 ֆլագմանական սմարթֆոնի ժողովրդականության հաշվին: Մյուս պատճառը դարձել է ընկերության ռազմավարության փոփոխությունը եւ արտաքին շուկաներ նրա վերակողմնորոշումը:

«Ընկերությունը… կենտրոնացել է մեծ ծավալների վաճառքների հաշվին ցածր գնային սեգմենտում աճի վրա: Honor-ը, որը երկար ժամանակ ընկերության հիմնական բրենդն էր Չինաստանում, բայց քիչ էր ներկայացված արտաքին շուկայում, այժմ հանգուցային օղակ է դարձել այս ռազմավարության մեջ»,-նշում են Canalys-ի վերլուծաբանները: Huawei-ի վաճառքներում Honor-ի մոդելների բաժինը երկրորդ եռամսյակում մեկ տարի առաջվա 24 տոկոսից աճել է մինչեւ 36 տոկոս: Ընկերությունը Honor-ի մոտավորապես 4 մլն մոդել է վաճառել արտաքին շուկաներում՝ նախորդ տարվա համեմատությամբ 150 տոկոսով ավելի:

Այս սարքերի վաճառքների աճ է նշվում հատկապես Ռուսաստանում, Հնդկաստանում եւ Արեւելյան Եվրոպայում: Samsung Electronics-ը 2018 թվականի երկրորդ եռամսյակում վաճառել է 73 մլն հեռախոս, ինչը 8 տոկոսով պակաս է, քան 2017 թվականին: Apple-ն իջել է երրորդ հորիզոնական՝ երկրորդ եռամսյակում վաճառելով 41 մլն սմարթֆոն (տարեկան աճը՝ 1 տոկոս), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս